Քաղաքականություն

Ադրբեջանում այլևս անկախ լրատվամիջոցներ չկան. լրագրողների նկատմամբ ճնշումներն աննախադեպ մակարդակի են հասել

Vika B. 1 րոպե 146 դիտում
Ադրբեջանում այլևս անկախ լրատվամիջոցներ չկան. լրագրողների նկատմամբ ճնշումներն աննախադեպ մակարդակի են հասել

Ադրբեջանում այլևս գոյություն չունեն անկախ լրատվամիջոցներ, իսկ լրագրողների նկատմամբ ճնշումներն աննախադեպ մակարդակի են հասել 2001 թվականից ի վեր՝ երկրի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելու պահից: Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։


Փաստաթղթում ընդգծվում է, որ ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն ճնշում են անկախ լրագրությունը՝ օգտագործելով քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ և բռնաճնշումներ:


«Այդ գործողությունների նպատակն է խեղդել լրագրողական գործունեությունը և արգելափակել անկախ ֆինանսավորման հասանելիությունը»,- նշված է զեկույցում:


Amnesty International-ը նաև նշում է, որ լրագրողների դեմ առաջադրված մեղադրանքները, ինչպիսիք են մաքսանենգությունը, ապօրինի ձեռնարկատիրությունը, փողերի լվացումը կամ հարկերից խուսափելը, հաճախ չեն հիմնավորվում ապացույցներով և օգտագործվում են որպես գործիք նրանց վախեցնելու և լռեցնելու համար:


Առանձին մտահոգություն են առաջացնում կալանավորված լրագրողների պահման պայմանները. իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց հաճախ մերժում են բժշկական օգնություն և սահմանափակում շփումը ընտանիքների հետ:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250