Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, չունի սկզբունքներ և «տոռմուզներ». Տիգրան Աբրահամյան
Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պտիվ ունեմ» կուսակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այդ հարթության մեջ իրեն դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ»:
Կառավարությանն այս տապալումների կասեցման հիմքում հանրային-քաղաքական կոնսեսուսն ու համերաշխությունը պետք է դառնա` հիմքում ունենալով օրակարգ, ծրագիր և ծանր աշխատանք:
ՀՀԿ-ն այս փուլում այդ ամենը տեսնում է կառավարությանն անվստահության հայտնելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ դաշտի մյուս ակտորներն ունեն 2 ճանապարհ. կա´մ քաղաքական քննարկումներ սկսել դրա շուրջ` համախմբման հրամայականով, կա´մ առաջարկել ներընդդիմադիր այլ օրակարգ:
3-րդ ճանապարհը սպասելն է, մաշվելն է ու քայքայվելն է` ճանապարհ հարթելով գործող կառավարչի վերընտրմանը»,- գրել է ԱԺ պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Սամվել Կարապետյանի եղբորորդին նշել է` ինչ է դատարանն արգելել Հայաստանին ՀԷՑ-ի հետ կապված
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. Հայաստանի կառավարությունն` աղմկահարույց լուրի մասին
Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերա...