Լևոն Տեր-Պետրոսյան, իսկ կարո՞ղ ա դա չունեիր, քանի որ լեգիտիմ չէիր․ Արեն Մկրտչյան
ՔՊ-ական Արեն Մկրտչյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Լևո՛ն Տեր-Պետրոսյան, քո աջակիցների մի հզոր հանրահավաք էլ 2008-ի մարտի 1-ին էր կազմակերպվել։ Հանրահավաք, որի մասնակիցներին դու մենակ թողեցիր կրակահերթերի տակ ու գնացիր տուն` տնային կալանքի: Տնային կալանքից օրենքով կարող էիր հրաժարվել` քո ստորագրությամբ։ Համակիրներդ ասում էին` բա նախագահի անվտանգությու՞նը։ Ես էլ ասում եմ` բա Երևանի կենտրոնում ասֆալտին սառչող 10 դիա՞կը։
Դու ես չէ՞ ասել` ամենավատ իշխանությունը որոշումներ չկայացնող իշխանությունն է։ Բա ինչու՞ 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական տվեցիր և ասացիր. «Պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»: Բա որոշում կայացնեիր հրաժարականի փոխարեն, որոշեիր, որ իմ սերնդի գլխին պատերազմ ժառանգություն թողնելու փոխարեն խաղաղություն և արժանապատիվ հաշտություն ես թողնելու։
Իսկ կարո՞ղ ա դա անելու համար թիկունքիդ աջակիցների մի հզոր հանրահավաք էր պետք։ Իսկ կարո՞ղ ա դա չունեիր, քանի որ լեգիտիմ չէիր, քանի որ կեղծվել էր 1996-ի նախագահական ընտրությունը` երկրի հիմնաքարը դնելով ծուռ։
Լևո՛ն, Նիկոլ Փաշինյանն իմ ու ինձ պես շատերի կյանքի պայքարն առաջնորդել է դեպի հաղթանակ 2018-ին` նժարին դնելով իրեն, իր ընտանիքը` չփախչելով տուն։ Նիկոլ Փաշինյանը քո ու Ղարաբաղից բերած քո երկու նվերների ժառանգություն թողած պարտված պատերազմից հետո հրաժարական է տվել ու վերընտրվել` անգամ այդ պայմաններում չկեղծելով ընտրությունները»։
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և աջակիցների միջոցով հնարավո հանրահավաքի կազմակերպման մասին Վաղարշապատի հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գոր...
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․«Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայր...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ...