
Խուզարկությունների ժամանակ վատ են փնտրել ռուսական հետք․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության իրավունքների սահմանափակման շուրջ ստեղծված իրավիճակը և այդ կազմակերպություններում Ուկրաինայի անվտանգության ծառայության խուզարկությունները:
«Վատ էին փնտրում խուզարկությունների ժամանակ ռուսական հետք։ Ռուսական հետքը պետք է գտնվեր՝ գտնելով կոշիկներ, բաճկոն, ինչպես իրենք են անվանում, ականջակալով գլխարկ: Մի քանի արջերի պետք էր անկյունից հանել, գիտեք, դիմադրողներին։
Գլխավորն այն է, որ ցանկացած հետաքննության ընթացքում ինքներս մեզ վրա դուրս չգանք», - հայտարարել Է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Հուլիսի 22-ին Գերագույն ռադան հավանություն է տվել հակակոռուպցիոն երկու գերատեսչությունների անկախությունը չեղարկող նախագծին: Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է համապատասխան օրենքը։ Մինչ այդ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուազրկություններ էր անցկացրել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյիում։