Արտադպրոցական ծրագրերի համար նոր կանոններ․ ԿԳՄՍ-ն նոր պահանջներ է սահմանում
«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանում։ Դրանով հաստատված կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը, սակայն դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք պահանջում են կարգավորում։ Մասնավորապես, գործող կարգով սահմանված չէ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնական (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական) կրթական ծրագրերից դուրս իրականացվող ծրագրերի՝ որպես լրացուցիչ կրթական ծրագրերի իրավական սահմանումը, ինչը գործնականում առաջացնում է կարգի կիրառման և ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված իրավական անորոշություն։ Միաժամանակ, հստակ կարգավորված չէ օրացուցային տարվա ընթացքում նախաձեռնվող ծրագրերի ներկայացման ժամկետները։
Գործող կարգով նախատեսված չէ նաև երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրերի ներկայացման առանձին ձևաչափ։ Մինչդեռ գործնականում նախարարություն ներկայացվում են երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրեր։ Արդյունքում ծրագրերի բովանդակության, իրականացման պայմանների, անվտանգության ապահովման, կեցության, սննդի կազմակերպման և այլ անհրաժեշտ տեղեկությունների ներկայացումը միասնականացված չէ, ինչը դժվարացնում է ծրագրերի համակողմանի գնահատումը և երաշխավորման գործընթացը։ Նախագծով առաջարկվում է սահմանել սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափ (Ձև 6), որը կապահովի ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, համադրելիությունը և մասնագիտական փորձաքննության արդյունավետ իրականացումը։
Արդյունքում ակնկալվում է՝ արտադպրոցական ծրագրերի ներկայացման ընթացակարգի կատարելագործում և ճկունության բարձրացում, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրերի նախագծերը ներկայացնել նաև օրացուցային տարվա ընթացքում, սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափի ներդրում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...