Arca վճարային համակարգի աշխատանքը վերականգնվել է. խնդիրներ կան բանկերի հավելվածներում և փոխանցումներում
Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ: ARCA (Արմենիան Քարդ) համակարգում առկա խափանումների հետ կապված ընկերությունը հայտարարություն է տարածել։
«12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։
Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը։ Խնդրում ենք հետևել մեր էջերին՝ հավելյալ թարմացումների և համակարգի վերագործարկման տեղեկության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կտեսագրվեն այն մեքենաների համարանիշները, որոնց վարորդները կխուսափեն կշռման գործընթացից
Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ կտեսագրվեն այն մեքենաների համարանիշները, որոնց վարորդները կխուսափեն կշ...
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում
Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են վերջին օրերին Երեւանի քաղա...
BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ BOLD LLC (Bold.com-ը հնարավորություն է տալիս ստեղծել...