Ռուսաստանը ցածր է գնահատում Ուկրաինայի հետ բանակցությունների կարևորությունը․ Պեսկով

 Ռուսաստանը ցածր է գնահատում Ուկրաինայի հետ բանակցությունների կարևորությունը, քանի որ  հարձակումները շարունակվում են։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera-ից։ 


Ռուսաստանը նվազեցրել է Թուրքիայում Ուկրաինայի հետ առաջիկա բանակցություններում առաջընթացի սպասելիքները, քանի որ ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ գիշերը ռուսական հարձակումների հետևանքով մեկ երեխա է զոհվել, իսկ ավելի քան 20 մարդ վիրավորվել է։


«Մենք որևէ պատճառ չունենք հույս ունենալու որևէ հրաշալի առաջընթացի կլինի», -այսօր  լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ դա «քիչ թե հնարավոր է ներկայիս իրավիճակում»։


«Մենք մտադիր ենք հետապնդել մեր շահերը, մենք մտադիր ենք ապահովել մեր շահերը և կատարել այն խնդիրները, որոնք մենք մեզ համար դրել ենք սկզբից»,- հավելել է Պեսկովը։ 

Քաղաքականություն