Ռուսաստանը Ադրբեջանին չի տեղեկացնում ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների մասին. Քամրան Ալիև

Ռուսական կողմը Ադրբեջանին չի տեղեկացնում AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների մասին: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Քամրան Ալիևը:


Նա նշել է, որ վթարի պահից ի վեր Ադրբեջանը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետ և բազմիցս նամակներ է ուղարկել:


«Կոնկրետ արդյունքների մասին մեզ դեռ չեն հայտնել՝ պատճառաբանելով, որ ստուգումներ են իրականացվում, նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ։ Բայց մենք ինքներս ունենք բավարար ապացույցներ հետաքննության սկզբնական փուլից։ Մենք բավականին տեղյակ ենք դեպքի հանգամանքներից և հավաքել ենք բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Մենք մեր գործողությունները համակարգում ենք Ղազախստանի հետ»,- ասել է գլխավոր դատախազը:


Քաղաքականություն