ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների փոխանցումը

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, մասնավորապես՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի խմբաքանակների փոխանցումը: Այս մասին հայտնել է Associated Press-ը:


Նշվում է, որ մատակարարումները ներառում են նաև ԱՄՆ-ից ռազմական օգնություն:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր Կիևին զենք և ռազմական տեխնիկա փոխանցելու որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման մատակարարումների համար: Այս գործընթացում համակարգումն իրականացնում է ՆԱՏՕ-ն։

Քաղաքականություն