Ֆրանսիայում մի շարք ընկերություններ կմեղադրվեն հանցագործության մեջ
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած տեխնոլոգիական ընկերություն կարող է անհիմն մեղադրվել հանցավոր գործունեության մեջ: Այս մասին նա գրել է « X» սոցիալական ցանցի իր էջում։
«Ֆրանսիայում ցանկացած տեխնոլոգիական ընկերություն այժմ կարող է համարվել «հանցավոր խումբ»։ Ֆրանսիայում առանձին պաշտոնյաների գործողությունների պատճառով վտանգված է տեխնոլոգիական ոլորտում ներդրումներ իրականացնելու կամ ներգրավելու երկար տարիների աշխատանքը»,- հավելել է նա։
Նա ընդգծել է, որ նորարարությունների զարգացմանն ուղղված ջանքերը խաթարվում են բյուրոկրատների կողմից, ովքեր, ըստ նրա, հետապնդում են անձնական կարիերայի նպատակներ և առաջ են մղում որոշակի քաղաքական օրակարգ՝ վնասելով ֆրանսիական հասարակության շահերը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...