Քաղաքականություն
Անկարան դա կհամարի իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ․ Հաքան Ֆիդան
«Իսրայելը քաղաքականություն է որդեգրել, որն ուղղված է տարածաշրջանը թուլացնելուն և այն քաոսի մեջ պահելուն», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պնդելով, թե եթե շարունակվեն քայլերն այդ ուղղությամբ, Անկարան կմիջամտի։
Եթե Սիրիայում խմբավորումները շարժվեն դեպի բաժանում և անկայունացում, Անկարան դա կհամարի իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ և կմիջամտի, հայտարարել է Հաքան Ֆիդանը։
Զգուշացումը հնչել է Սիրիայի Սուվեյդա քաղաքում անցած շաբաթ սրված բախումներից հետո, որոնց թիրախում էր հայտնվել տեղի դրուզ փոքրամասնությունը։ Նրանց պաշտպանելու համար Իսրայելը կրակ էր բացել Սիրիայի ուղղությամբ՝ հարվածելով նաև Դամասկոսում գտնվող պաշտպանության նախարարությանն ու նախագահական նստավայրին։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
5.0