Ըստ սցենարի ներխուժելու են Վեհարան` ճնշումներ գործադրեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Այլադավանների խմբակի նպատակը Վեհափառ Հայրապետի ու Մայր Աթոռի նկատմամբ հանրային թշնամանքի և ատելության գեներացումն է, որի հանգրվանային փուլը կլինի Էջմիածնի հրապարակում նախատեսված կենտրոնական հավաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր Ատիգրան Աբրահամյանը:
«Ըստ սցենարի, ուրացողների խումբը ուղիղ եթերի ռեժիմով փորձելու է ներխուժել Վեհարան` փորձելով հալածանքների, ծաղրի և կեղծ բարեպաշտությամբ ճնշումներ գործադրել բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ:
Վեհարան հասնելու համար նախ ուժայինները կմեկուսացնեն ի պաշտպանություն Վեհարանի հավաքված մարդկանց, ըստ անհրաժեշտության նաև հանրային տարբեր խմբերի միջև բախումներ կհրահրվի ու փորձ կկատարվի հասնել Կաթողիկոսի հրաժարականին:
Բնականաբար իշխանությունն իր սադրանքներն ու դրա բերած հետևանքները կփորձի վերագրել Մայր Աթոռին` ավելացնելու նրա նկատմամբ հարվածները:
Հասարակության առողջ հատվածի խնդիրն է` չարգելված բոլոր միջոցներով դիմադրել, հատուկ ուշադրություն կենտրոնացնելով տեղեկատվական-քաղաքական դաշտում դիրքային առավելություն ապահովելուն և ներքին ու արտաքին լսարանին անհրաժեշտ ուղերձները հասցնելուն:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Իշխանությունը հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է հոգեբանական-քարոզչական գրոհների վրա, որովհետև առանց դրա հաջողման իր մյուս քայլերը արդյունավետ չեն լինի:
Պետք է դիմակայել ու չթողնել, որ իշխանությունն իր սցենարային քայլերը հաջողությամբ իրացնի` յուրաքանչյուր քայլ/փուլ պետք է տապալել` թույլ չտալով այս ազգակործան ծրագիրը «եփել» ու ավարտին հասցնել»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Կտրիճ Ներսիսյանը մեզ հրավիրում է իրենից ազատել Վեհարանը. պատրա’ստ եղեք. Փաշինյան
«Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհ...
Հաջիևը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Առանց միջնորդների երկխոսությունը թույլ տվեց Բաքվին և Երևանին հասնել իրական առաջընթացի: Այս մասին հայտնել է Ադրբեջան...