Սյունիքով ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելը հանգեցնելու է Հայաստանի շրջափակմանը. Իշխան Սաղաթելյան
Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման ծրագիրը հայ ժողովրդի շահերի դեմ գործընթաց է, այդ թվում՝ բարեկամ երկրների, մասնավորապես՝ Իրանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը, միանշանակ՝ ոչ, որովհետև արտատարածաշրջանային ուժերի մուտքը մեր տարածաշրջանը դարձնելու է անկայուն, նոր խնդիրներ է ստեղծելու։ 4 տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, բայց փաստն այն է, որ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։ Պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, իսկ Իրանի սահմանին ամերիկյան ուժերի ներկայությունը հղի է շատ ծանր հետևանքներով։ Ամեն կերպ պետք է դա կանխել»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելը երրորդ կողմ հանդիսացող երկրին հանգեցնելու է Հայաստանի շրջափակմանը և Իրանի հետ կապը դառնալու է խնդրահարույց։
«Հիմարությունը հասել է նրան, որ ասում է՝ Հյուսիս-հարավ ճանապարհին էլ ենք «միջանցք» ասում»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Բագրատ սրբազանի հայտարարությանը
Ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի է տվել ինձ, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարո...