Սպերցյանը` ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության լուրերի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն պատասխանել է մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ կապված իր հնարավոր տեղափոխության հետ ՊՍԺ կամ «Ժիրոնա»։
«Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին՝ ես արդեն պատասխանել եմ այս հարցին։ Երբ լինեն կոնկրետ մանրամասներ, այդ ժամանակ կխոսենք»,- հայտնել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ եթե լիներ ընտրության հնարավորություն, ո՞ր տարբերակը կընտրեր՝ Ֆրանսիան, թե՞ Իսպանիան։
Սպերցյանը պատասխանել է․ «Եկեք հիմա դրա մասին չխոսենք»։
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Կրասնոդարը» բանակցություններ է սկսել «Ժիրոնայի» հետ, և Սպերցյանը համաձայնություն է տվել հնարավոր տրանսֆերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադար...
Կրասնոդարը նոր պայմանագիր կառաջարկի Սպերցյանին
«Կրասնոդարը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին՝ բարելավված պայմաններով։ Նրա գործո...
Եղիշե Մելիքյանը հնարավոր է դառնա ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Ժողովուրդ»
Շուրջ մեկ շաբաթ է` ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ-ում որոշել են լուծել Հայաստանի ազգային հավաքակա...
Ջոն վան’ տ Սխիպը` իրեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավա...