Զելենսկին խոշոր չափի գումար կբռնագանձի Ռուսաստանից
Ուկրաինան ունի միջազգային արբիտրաժների մի քանի դրական որոշում՝ ընդհանուր 6,9 միլիարդ դոլար գումարի չափով։ Այդ միջոցները պատրաստվում են բռնագանձել Ռուսաստանից և «Գազպրոմից», այս մասին իր Telegram-ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ներկայումս արդեն ունենք միջազգային արբիտրաժների մի քանի դրական որոշում՝ ընդհանուր 6,9 միլիարդ դոլար գումարի չափով։ Սրանք բացարձակապես արդարացի որոշումներ են, որոնք ցուցադրում են Ռուսաստանի և «Գազպրոմի» պատասխանատվությունը և հաստատում են միջազգային իրավունքի ուժը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այդ միջոցները բռնագանձելու համար կոնկրետ քայլեր են նախապատրաստվում, և վաղվանից ուկրաինացի դեսպանները համապատասխան հանձնարարականներ կստանան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...
ԱՄՆ հետախուզության աղբյուրները՝ Իրանի նախագահի դեմ ծրագրված սպանության մասին
ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրներ CBS News-ին հաստատել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Իրանի վրա Ի...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...