Հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ. Սամվել Կարապետյանի փաստաբան
Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը` կալանավորված է: Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և Դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ:
Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը:
Հիշեցման կարգով իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:
Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ:
Նշյալ Դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գոր...
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ԵԽ նախագահի և հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և...
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...