Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել։ Այդ մասին X–ի իր էջում հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։


Բանաձևն ընդունվել է միաձայն։


«Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն»,– նշել է Բալայանը։


Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։


Բանաձևը նաև դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։ Միաժամանակ, բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։


Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: 

Քաղաքականություն