Թուրքիայի ԱԳՆ-ն՝ իսրայելական ռազմական մեքենան և ագրեսիան կանգնեցնելու մասին
Իսրայելի ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ նա չի ցանկանում խաղաղություն և կայունություն և սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, այս մասին Միավորված ազգերի կազմակերպությունում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Իսրայելի հարձակումները խորացնում են էթնիկական բաժանարար գծերը տարածաշրջանում։ Մեզ բոլորիս համար պետք է պարզ լինի, որ Իսրայելը խաղաղություն չի ուզում, նրան կայունություն պետք չէ։ Իսրայելը փորձում է իր ագրեսիայի ռազմավարությունը իրականացնել ոչ միայն Պաղեստինում, այլև Լիբանանում, Սիրիայում և Իրանում», - ասել է նախարարը։
Նախարարի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձախողել և հեռացել է այն արժեքներից ու սկզբունքներից, որոնց վրա հիմնված է ՄԱԿ-ը։
«Գազայի ճգնաժամը գերազանցել է մարդասիրական արտակարգ իրավիճակը։ Դա մեր համընդհանուր մարդկության խորը փորձություն է։ Կամ մենք միասին կանցնենք այս փորձությունը, կամ միասին կձախողվենք։ Այն, ինչ պետք է արվի, պարզ է՝ կանգնեցնել իսրայելական ռազմական մեքենան, վերջ դնել անպատժելիությանը, ապահովել անհապաղ և երկարատև հրադադար, անարգել մարդասիրական օգնություն և հանձնառություն երկու պետությունների լուծմանը», - ասել է Հաքան Ֆիդանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
ԱՄՆ հետախուզության աղբյուրները՝ Իրանի նախագահի դեմ ծրագրված սպանության մասին
ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրներ CBS News-ին հաստատել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Իրանի վրա Ի...
Արևմուտքն Իրանին ժամանակ է տվել․ լուրջ հետևանքներ կլինեն միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթա...