Ուկրաինայի վարչապետը և կառավարության անդամներն ազատվել են պաշտոններից
Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել վարչապետ Դենիս Շմիհալի պաշտոնաթողությանը։ Նրա հետ միասին ամբողջ կառավարությունն ավտոմատ կերպով ազատվել է աշխատանքից։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ Կառավարության հրաժարականին կողմ է քվեարկել 261 պատգամավոր` անհրաժեշտ նվազագույն 226-ից։
Դենիս Շմիհալն Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր վերջին 5 տարվա ընթացքում՝ ամենաերկարն Ուկրաինայի անկախությունից ի վեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին օրերս խնդրել է գլխավորել կառավարությունը։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Շմիհալը կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ գերատեսչության ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը կդառնա Ուկրաինայի դեսպանը Միացյալ Նահանգներում։
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրա...