Սա բիզնես է. Պեսկովն` Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ նոր սխեմայի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ նոր սխեմայի մասին, նշել է, որ սա բիզնես է։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սա բիզնես է։ Նախկինում էլ մատակարարումներ եղել են։ Ոչ ոք դրանք չի կանգնեցրել։ Պարզապես հարցն այն է՝ ով է վճարում դրանց համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպային զենք վաճառելու որոշմանը, որպեսզի նրանք կարողանան այն մատակարարել Ուկրաինային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է իր նախորդ Ջո Բայդենին Ուկրաինային բազմամիլիարդ դոլարանոց ռազմական օգնություն տրամադրելու համար, երկուշաբթի հայտարարել է Կիևին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջոցով զենք մատակարարելու նոր ծրագրի մասին։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին կվաճառի միլիարդավոր դոլարների արժողությամբ զենքի մեծ խմբաքանակ, այդ թվում՝ հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, որից հետո դաշնակիցները դրանք կհանձնեն Ուկրաինային և կհամալրեն իրենց պաշարները ամերիկյան արտադրողներից նոր գնումների միջոցով։
Թրամփը շեշտել էր, որ սխեման լիովին համաձայնեցված է և կիրականացվի մոտ ապագայում՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի երկրների միջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրա...