Ռյուտեն սպառնում է Ռուսաստանի հետ համագործակցող պետություններին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հնդկաստանը, Բրազիլիան և Չինաստանը կարող են երկրորդական պատժամիջոցների ենթարկվել, եթե շարունակեն համագործակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Խնդրում եմ զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք նրան, որ նա պետք է լուրջ վերաբերվի Ուկրաինայի շուրջ բանակցություններին, քանի որ հակառակ դեպքում դա մեծ ազդեցություն կունենա Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի վրա», - մեկնաբանել է քաղաքական գործիչը Կոնգրեսում սենատորների հետ հանդիպման ժամանակ։
Ռյուտեն նաև ընդգծել է, որ Եվրոպան ի վիճակի է գտնել միջոցներ՝ ապահովելու համար, որ Ուկրաինան ունենա «լավագույն դիրքը» բանակցություններում։
Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չգան Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Արևմուտքն Իրանին ժամանակ է տվել․ լուրջ հետևանքներ կլինեն միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթա...
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...