Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն լրատվամիջոցները` երբ պիտակավորվում են. Auroranews-ի հարցը Փաշինյանին
Պարոն վարչապետ, մեր իրականությունում ցավոք սովորական է դարձել քաղաքական տարբեր ուժերի կողմից անկախ լրատվամիջոցներին պիտակավորելը: Էլ ավելի մտահոգիչ է, երբ պիտակավորումն արվում է պետական պաշտոնյաների կողմից: Այս հարցը Auroranews-ի լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Կխոսեմ թերևս Radio Aurora-ի մասին: Եթե ընդդիմությունը մեզ մեղադրում է իշխանություններին ծառայելու մեջ, ապա պետական որոշ պաշտոնյաներ կարծում եմ` շահադիտական մղումներով վերջերս Radio Aurora-ին որակեցին որոշակիորեն Ռուսաստանի ազդեցության տակ գտնավող լրատվամիջոց, իսկ մեր աշխատակցներին անվանեցին ГРУ-ի գործակալներ:
Սեփական շահերից բխող, աբսուրդի աստիճանի հասնող միանգամայն անհիմն մեղադրանքների վերաբերյալ կցանկանայի լսել ձեր կարծիքը: Ինչ քայլեր պետք է ձեռնարկեն լրատվամիջոցները` երբ պիտակավորվում են հատկապես պետական պաշտոնյաների կողմից: Հերքելով կամ դատարան դիմելով հասարակության մեջ ըստ էության չի փոխվում կեղծիքի վրա հիմնված համոզմունքը և քչերն են հավատում, որ Հայաստանում լրատվամիջոցը կարող է իսկապես անկախ լինել»,- Auroranews-ի լրագրողի հարցը Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանն էլ հարցին ի պատասխան ասաց. «Պիտի անկեղծ խոստովանեմ, որ ես իհարկե փորձում եմ լրատվամիջոցներին հետևել, բայց պիտի անկեղծ ասեմ, որ Radio Aurora-ին հետևելու առիթ չեմ ունեցել և անկեղծ ասեմ «աչքովս չի ընկել» մեղադրանքներն ուղղված Radio Aurora-ին և ինֆորմացիոն սղություն ունեմ Ձեր հարցին պատասխանելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրա...