Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Հայաստանին․ ԵԽ նախագահ
Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Եվրամիության և Հայաստանի միջև վերջերս համաձայնեցված գործընկերության ծրագիրը նոր էջ է բացում մեր հարաբերություններում՝ նպաստելով տարածաշրջանային և տնտեսական ավելի սերտ կապերին: Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ Հայաստանը կհյուրընկալի եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի գագաթնաժողովը»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
«Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը:
Հավելենք՝ Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցները հզորացնելու համար 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...
Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Մասնավորապես...