Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների, եթե ԱՄՆ-ը չհարվածի
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժ չկիրառելը:Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ ամենից առաջ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին:
Այդ դեպքում բանակցությունները կարող են շարունակվել:
Հիշեցնենք՝ Ապրիլի 12-ից Օմանի միջնորդությամբ կայացել է Իրանի և ԱՄՆ միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ: Միջուկային ծրագրի քննարկմանը միտված հերթական հանդիպումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսին հարվածել էր Իրանին։
Նշենք նաև, որ հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում գտնվող Իրանի միջուկային օբյեկտներին հարվածել էր նաև Միացյալ Նահանգները: Իրանի իշխանությունները բազմիցս պնդել են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 150 ապօրինի ներգաղթյալ
Ուժայիններն ավելի քան 500 միգրանտի են ստուգել Մոսկվայի մարզի Բալաշիխայում տեղի ունեցած «ռեյդի» ընթացքում, 150-ի մոտ հայտ...
Պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 50 հազար զինվորական կուղարկեն Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կարող է հիմ...
Ռուսաստանը պատրաստ է Զելենսկի-Պուտին հանդիպման, երբ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի
Պուտինը կհամաձայնվի հանդիպել Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե Ուկրաինան հանձնվի։ Պատվիրակությունների միջև բանակ...
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը
«Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսի...