Ռոբերտ Քոչարյանի փխրուն հոգին կրկին ալեկոծվել է. Սիմոնյանն` իր դեմ հայցադիմումի մասին
Ռոբերտ Քոչարյանի փխրուն հոգին կրկին ալեկոծվել է: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նա նորից ինձ դատի է տվել: Կարդալով իմ գրառումը՝ ՎՈԻՆԻ դեմքի ջղաձգումներն ավելի ու ավելի են ակտիվացել և Հունաստանի ամբողջ հանգիստը տակն ու վրա է եղել: Միջերկրածովյան արևն այլևս նորմալ չի տաքացնում, ժպտերես հույն մատուցողուհու առավոտյան յասուն Ռոբին չի ուրախացնում, ծովն ալիքոտ է և հարմար չէ սերֆինգի համար, Հայաստանում ում վրա հույս էր դրել, պարզվեց նույյն իմպոտենտն են»,- գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք` Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող հրապարակված կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրել։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը
1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղաման...
ՀՀ ԱԳՆ-ն` Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների մասին
2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Ա...