
Իշխանությունները թիրախավորել են բուն եկեղեցուն․ Գարեգին 2-րդ

Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն եկեղեցու դեմ քայլերը ներկայացնել որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, ակնհայտ է, որ թիրախավորված է բուն եկեղեցին: Այս մասին Մայր Աթոռում տեղի ունեցած քահանայից տարեկան ժողովում հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը
Կաթողիկոսը նշել է, որ եկեղեցու դեմ իշխանությունների արշավը համակարգային բնույթ է կրում։
Նրա խոսքով՝ հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է անկախ պետականությանը, ժողովրդի միասնականությանը, հարված՝ երկրի և Հայոց եկեղեցու բարի համբավին։
«Ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականներս կոչված ենք ոչ միայն հոգեփրկչական մեր առաքելությունը իրականացնելու, այլև, ցավալիորեն, դիմագրավելու հակաեկեղեցական հարձակումները: Սակայն մենք հավատքով ու ոգով ամուր ենք մնում՝ համաձայն սուրբգրային խոսքի:
Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում»- նշել է կաթողիկոսը։