ԱՄՆ-ի որոշումը բիզնես է. գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում. Պեսկով
ՆԱՏՕ-ի երկրներին զենք վաճառելու ԱՄՆ-ի որոշումը՝ Ուկրաինային հետագա փոխանցման համար, Վաշինգտոնի համար բիզնես է։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա բիզնես է։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Միևնույն է, Ուկրաինային զենքով են հագեցնում», - ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության և նրա մտահոգությունները հաշվի առնելու տարբերակը կարող էր այլընտրանք դառնալ եվրոպացի հարկատուների ծախսերին, սակայն եվրոպական երկրներում այն չի քննարկվում։
«Այլ տարբերակը կարող էր չնախատեսել այդքան գումարի հատկացում եվրոպացի հարկատուների գրպանից։ Դրա համար պարզապես պետք է հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները և երկխոսություն սկսել՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու պատրաստակամության հիման վրա։ Տրամաբանությունն ու բանականությունը թելադրում են հենց այս ուղու գերակայությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ այն այժմ պահանջված չէ և նույնիսկ չի քննարկվում», - հավելել է Պեսկովը:
Վերջինս նաև նշել է, որ Եվրոպան փորձում է Կիևին դրդել շարունակել պատերազմն ամեն գնով։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ ա...
Սահմանի դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները: Ադրբեջանի և Հայաստ...
Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: Հիշեցնենք՝ Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության...
Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դ...