Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, որը տեղի է ունենում այսօր Աբու Դաբիում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի ստորագրման շուտափույթ ելքը։ Հենց խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա շատ կարևոր գործոն, որը թույլ կտա տարածաշրջանում ավելացնել կանխատեսելիություն, կայունություն և խաղաղությու։ Մենք լիովին աջակցում ենք այդ գործընթացին»,- ասել է նա:


Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցում են արդեն մոտ 5 ժամ:


Հիշեցնենք՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է այն մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով։

Քաղաքականություն