Մենարկել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Մալայզիայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումը տեղի է ունենում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գծով միջոցառումների շրջանակում։ Բանակցությունների սենյակ առաջինը մտել է ԱՄՆ պետքարտուղարը, որին հաջորդել է Լավրովը։ Նախարարների սեղանի շուրջ նստելուց հետո դահլիճ են մտել լրագրողները։ Ավանդույթի համաձայն, ամերիկյան մամուլի ներկայացուցիչները սկսել են բղավելով հարցեր ուղղել նախարարներին, որոնցից մեկը վերաբերում էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը։ Լսելով այն՝ Ռուբիոն և Լավրովը նայել են միմյանց և թեթևակի ժպտացել։
Ավելի վաղ Լավրովը և Ռուբիոն մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին սկսել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են
ԱԱԾ-ն փորձում է առգրավել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն Տարոն Մանուկյանին ձերբակալել: Ավելի վա...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Դատախազությունը և ՔԿ-ն` ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վարույթի առկայության...