Եվրախորհրդարանում դեմ են քվեարկել ֆոն դեր Լայենի դեմ անվստահության հայտնելու նախագծին

Եվրախորհրդարանի մեծամասնությունը դեմ է քվեարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ անվստահության հայտնելու նախագծին: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԽ պաշտոնական կայքը:


Քվեարկության մասնակիցներից միայն 175-ն է կողմ քվեարկել անվստահություն հայտնելու առաջարկին։ 360 պատգամավոր դեմ է արտահայտվել, 18-ը մնացել են ձեռնպահ։


Նշվում է, որ եթե Ուրսուլա ֆեն դեր Լայենը քվեարկության արդյունքում տանուլ տար, ապա ստիպված կլիներ հրաժարվել պաշտոնից։ 


Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։



Քաղաքականություն