Քաղաքականություն

Ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը

Vika B. 1 րոպե 978 դիտում
Ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին։ Այս մասին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:


Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:


 Armlur.am-ը գրել էր, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ նրան ձերբակալել են այն բանի համար, որ վերջինս փորձել է միջամտել զորակոչին, ինչ-որ շահագրգռվածությունից ելնելով՝ խուսափելու զինվորական ծառայությունից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250