Ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան

Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ: Այս մասին հայտարարել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան:


«Որևէ հիմք չկա, ընդամենը փորձում են կեղտոտ և սրիկա քարոզչամեքենայով վարկաբեկել արմատական ընդդիմադիր ուժին։ Ու այդ կեղտոտ մեթոդներով էլ հիմքեր են ստեղծում մեր կուսակցական ընկերներին ազատությունից զրկելու համար։ Էս ա, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Բայց վստահեցնում եմ, նման քայլերով չեն կարող մեր գործունեության վրա ազդեցություն ունենալ։ Քանի որ մենք քաղաքական գործունեությունից զատ այլ բան չենք արել։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր ակտիվ դաշնակցական գործիչներին ազատությունից զրկելուն, գլուխները պատին կտան, կոկորդներին կկանգնի, այնպես չի, որ կկարողանան։ Փաշինյանն այս քայլով փորձում է նվեր անել Ալիևին։ Եթե նայեք թուրք-ադրբեջանական մամուլը նույն բառերով ու մեթոդներով են աշխատում Դաշնակցության դեմ, ինչպես Civic-ն ու ՀԺ-ն։ Բայց միևնույն է, մեզ լռեցնել չեն կարող»,- ասել է նա։



Քաղաքականություն