Ձայնագրությունները մոնտաժված են. Բագրատ Սրբազանի փաստաբան

Անցած տարվա օգոստոսից սկսած մինչև այս տարվա հունիս գաղտնալսումների կամ այլ քննչական գործողությունների արդյունքում ձևակերպված գործ է, որը, համաձայն ՔԿ-ի՝ 2024թ․ նոյեմբերից վերածել է իբրև ապօրինի գործընթացի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։


«Այսինքն՝ մինչև նախորդ տարվա նոյեմբերը գործընթացները եղել են օրինական, դրանից հետո դարձել են ապօրինի։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։


Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, օրինական գործընթացներն ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է դրա պատասխանը, մեր օրերում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական ապօրինի միջամտությամբ։ Ապօրինի միջամտություններ տեղի են ունեցել և 2021-ի ընտրություններին նախարոդող ժամանակահատվածում, և հաջորդիվ տարբեր ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Դրանց նպատակը քաղաքական գործընթացների միջամտությունն է կամ քաղաքական գործընթացների գեներացիան»,- նշել  է Խուդոյան:


Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն մարտին հաղորդում է ներկայացրել, որ նախապատրաստվում է հանցագործություն, սակայն բուն գործողությունները տեղի են ունեցել հունիսին, ինչը լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ այս գործընթացները ոչ թե քրեադատավարական նպատակներով են պայմանավորված, այլ՝ քաղաքական գործընթացներով։


Փաստաբանը հավելել է, որ հրապարակված ձայնագրություններն ակնհայտ մոնտաժված են։ Նա նշել է, որ  ՔԿ նախագահի հայտարարությունը, որ այո, դրանք առանձնացված են, բայց այն հատվածներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում գործի համար, մնացածը կենցաղային խոսակցություններ են, մինչդեռ, եթե կենցաղային խոսակցություն է, ապա որևէ անհրաժեշտություն չկա՝ դրանք թաքուն պահելու, թող հրապարակեն, հասկանանք՝ ինչ կոնտեքստից են վերցված, ամբողջական միտք են պարունակում, թե ոչ, նույն ժամանակահատվածի խոսակցություններից են առանձնացվել, թե՝ տարբեր օրերի:

Քաղաքականություն