Ռուսաստանը մեր հարևանն է, բայց Ուկրաինան նույնպես մեր հարևանն է. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը սլովակյան «Hospodárske noviny» հրատարակությանը տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
«Ռուսաստանը մեր հարևանն է։ Մենք նրա հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Եվ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալը թիվ մեկ առաջնահերթությունն է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի յուրաքանչյուր երկրի համար։ Բայց նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ Խորհրդային Միության տարիներին մենք միասին էինք ապրում ռուսների և ուկրաինացիների հետ: Մենք երկարատև միջանձնային հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Եվ մենք դրանք շարունակում ենք Խորհրդային Միության փլուզումից հետո։ Շատ ադրբեջանցիներ ապրում են Ռուսաստանում, Ուկրաինայում։ Մենք ունենք բազմաթիվ խառը ամուսնություններ։ Այնպես որ, այսօր այնտեղ տեղի ունեցողը իսկապես մեծ ողբերգություն է», - ասել է Հաջիևը:
«Մեր քաղաքականության հիմնարար անկյունաքարը տարածքային ամբողջականության բացարձակապես անխախտ սկզբունքն է։ Մեր երկիրն անցյալում տուժել է այս սկզբունքի խախտումից։ Հետևաբար, մենք միանշանակ աջակցում ենք այլ երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Բայց միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք հեռավորություն ռուսների և ուկրաինացիների միջև ռազմական բախմանը որևէ կերպ միջամտելուց»։ Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը պահպանում է «անվտանգ հեռավորություն այս հակամարտության մեջ որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք Ուկրաինային տրամադրում ենք միայն մարդասիրական օգնություն, առաջին հերթին՝ երեխաներին, ովքեր ամենաշատն են տուժում դրանից։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են էլեկտրական գեներատորները։ Մենք որևէ կերպ չենք մասնակցում ռազմական օգնությանը»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Սամվել Կարապետյանը Տարոն Չախոյանի և Նազելի Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել. «Հետք»
Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նա...
Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե
ԶԼՄ-ների տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտ...
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնա...