Սիրիայի ԱԳՆ-ն՝ երկրի տարծքում իրանամետ խմբավորումների մասին
Սիրիական հետախուզական ծառայությունները տեղեկություններ չունեն Արաբական Հանրապետության տարածքում իրանամետ արմատական խմբավորումների գործունեության մասին: Այս մասին « Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քութայբա Իդլբին:
«Մենք այս գործողությունների վերաբերյալ որևէ կոնկրետ հետախուզական տեղեկություն չունենք», - ասել է նա։
Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ երկրի նոր կառավարության հետ միջազգային համագործակցության կարևորությունը՝ նման սպառնալիքները գնահատելու և Սիրիայի ինքնիշխանության հնարավոր խախտումները կանխելու համար։
Հավելենք՝ ավելի վաղ Իսրայելի բանակի (IDF) մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ գիշերային ստուգայց է իրականացրել Սիրիայի տարածքում, որի արդյունքում ձերբակալվել է Իրանի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող արմատականների խումբ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել էր Սիրիայի հարավի «լիակատար ապառազմականացում» և հայտարարել, որ այնտեղ թույլ չի տա որևէ զինված խմբավորման ներկայություն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...