Իրանի նախագահը՝ Թրամփի դեմ արված մահափորձերի մասին
Իրանի իշխանությունները երբեք չեն աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձերին։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնի հետ հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Սրանք այն ակնարկներն են, որոնցով Նեթանյահուն փորձում է համոզել ամերիկյան ժողովրդին կամ նախագահին, բայց դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է Փեզեշքիանը։
Փեզեշքիանի խոսքով՝ նման հայտարարությունները Իսրայելի վարչապետի փորձերն են «Միացյալ Նահանգներին ներքաշելու հավերժական պատերազմների մեջ՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անկայունություն և քաոս սերմանելու համար»։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսին և սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մահափորձերի թիրախ դարձավ։ Դրանից հետո քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում իր կյանքի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...