Իրանի նախագահը՝ իր դեմ մահափորձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարություն է արել, ըստ որի Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, սակայն ձախողվել են։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այո՛, նրանք փորձեցին, բայց ձախողվեցին», - ասել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք՝ նախկինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը «կավարտեր հակամարտությունը» երկու երկրների միջև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ լուրերի, նրան կոչ է արել չանել դա և ամեն կերպ միջնորդել է, որպեսզի դա չկատարվի։ Հնարավոր մահափորձի վերաբերյալ արված հայտարարություններում հիմնական թիրախ էր ընտրված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...