
Երբ է նախատեսվել ահաբեկչությունը. դատախազը նոր մանրամասներ է հայտնել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գլխավոր դատախազից հետաքրքրվել է, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու իր համախոհները երբ են պլանավորել իրականացնել ահաբեկչություն ու իշխանության զավթում։
Աննա Վարդապետյանը ասե; է, որ ժամկետները փոփոխվել են պարբերաբար, բայց բուն գործողությունները պլանավորվել են 2025թ. սեպտեմբերին և կապվել եկեղեցական տոնի հետ։
2024թ. նոյեմբերից սկսած նպատակադրվել են իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով քայլեր, և գործողությունները շարունակվել են մինչև վնասազերծվելը։ Քննության ուշադրության կենտրոնում է նաև օտարերկրյա տարբեր ուժային կենտրոններից իր հետ կապի մեջ մտնելու մասին Գալստանյանի հայտարարությունը։
«Եթե ուշադրություն դարձրել եք, և մամուլում շրջանառված և ձեզ ներկայացված փաստաթղթերում, հեռախոսային խոսակցությունների վերծանումներում առկա են տվյալներ որոշակի արտաքին ազդեցության կամ այլ երկրների անձանց հետ շփումների մասով, բայց դրանք դեռ պետք է քննության առարկա դառնան»։