
Ասել է՝ կտանեմ ձեզ ԱԱԾ պադվալներ կլցնեմ. Գառնիկ Դանիելյա

Սա ակնհայտ բռնաճնշում է, հրահանգով կարված քրեական գործ: Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին։
«Գիտենք՝ այս ամբիոնից ինչ է ասել, ասել է՝ կտանեմ ձեզ ԱԱԾ պադվալներ կլցնեմ։ Այս ամենը դրա շրջանակներում է։ Չեմ զարմանա, որ մի քանի նիստ հետո բերեք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք»,- ասել է նա:
Դանիելյանը նաև հարց է ուղղել ՔՊ պատգամավորների․
«Ձեր արածից ձեզ լավ եք զգո՞ւմ, որ ձեր գործընկերներին տանում եք կալանքի։ Սա կոնկրետ հարձակում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»։