Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին. Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ձերբակալելով ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողացել է անել այն, ինչը նրան չի հաջողվել իշխանության օրոք:
Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակաշվիլին: Նկատի ունենալով այն իրավիճակը, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ կարողություն էր ձեռք բերել Ռուսաստանում, քաղաքականություն մտավ իր «Վրացական երազանք» կուսակցության հետ՝ Սահակաշվիլիի կուսակցությանը հեռացնելով իշխանությունից։
Ըստ Սաակաշվիլիի՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացները Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղիղ արդյունքն են:
«Փաշինյանը պաշտոնապես ստանձնել է ԵՄ անդամակցության կուրսը։ Բաքուն սկսել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու ուղղությամբ: Բացի այդ, սկսվել է Ադրբեջանի և Հայաստանի մերձեցումը, ինչը ամենածանր հարվածն է Ռուսաստանի համար»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Սամվել Կարապետյանը Տարոն Չախոյանի և Նազելի Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել. «Հետք»
Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նա...
Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյան
Եթե Կտրիճ Սարդարյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական...
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնա...