Հուսիթները՝ լայնածավալ հարձակումներ իրականացնելու մասին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարություն է տարածել, ըստ որի հուսիթները հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելին։ Հայտարարությունը տարածել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ հարձակումը կատարվել է ի պատասխան «ագրեսիայի», այն բանից հետո, երբ իսրայելական ինքնաթիռները զանգվածային հարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, ինչպես նաև Ռաս ալ-Խատիբ էլեկտրակայանին, որոնք գտնվում են հուսիթների վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Շարժման խոսնակը պնդում է, որ «ապստամբ ուժերը 11 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ Թել Ավիվի օդանավակայանի, Էյլաթի նավահանգստի և Աշկելոնի էլեկտրակայանի ուղղությամբ, որոնք հարձակման են ենթարկվել հիպերձայնային բալիստիկ հրթիռներով»։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...