
Կամ թուրք է կամ ռուսի հպատակ. Փաշինյան

Ինձ երկար ժամանակ շատ հետաքրքրել է հետևյալ հարցը, ես ուզեցել եմ հասկանալ։ Հայաստանում ով իշխանությանը չի, իշխանությանը ուզում է ամենասուր հարվածը հասցնի, երկու խումբ, այսպես ասած, բանավոր հարված կա իշխանության հասցեին ՝ կապված արտաքին քաղաքական և այլ ճաշակներից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սովորաբար մի հատվածը եթե ուզում է իշխանությանը խոցի, ասում է՝ թուրք, մյուս հատվածն ասում է՝ ռուսահպատակ կամ ռսաստրուկ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագում, օրինակ ինչի՞ց է դա, ո՞րն է սրա ենթատեքստը և ենթագիտակցական շերտը, որովհետև այն պարսկական հատվածը դարերի ընթացքում մոռացության է տրվել։
«Մեր ենթագիտակցության մեջ հայը չի կարող լինել իշխանություն, հասկանում եք, որովհետև մեր ենթագիտակցությունն ասում է, եթե դու իշխանություն ես, իշխանական լծակ ունես, ուրիշ տարբերակ չկա, կամ թուրք է կամ ռուսի հպատակ։
Որևէ տարբերակ, որ հայը, Հայաստանի քաղաքացին կարող է լինել իշխանություն, բառիս բուն և փոխաբերական իմաստով մեր ենթագիտակացական քաղաքական հիշողոյունը մեզ այդպիսի բան չի ասում»,- հավելել է Փաշինյանը։