
Եղանակ. հորդառատ անձրև, քամու ուժգնացում և օդի ջերմաստիճանի նվազում

Երևան քաղաքում՝
Այսօր և վաղը գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +19...+21 աստիճան։
Հանրապետության տարածքում`
Այսօր և վաղը գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօր 2-3 աստիճանով կնվազի։
Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.8°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 11.5°C (1976թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.7°C