Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել։
Վաշինգտոնի «Էնդրյուս» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ինչպես նաև Իրանի հետ կապված իրավիճակը։
«Ո՛չ, ես նրա հետ որևէ առաջընթացի չեմ հասել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերին հաջողվել է մոտենալ հաշտության համաձայնագրի կնքմանը։
Նա հավելել է, որ «դժգոհ է» շարունակվող պատերազմական իրավիճակից։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ...
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել
Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաս...
Փաշինյանը նոր գրառում է կատարել
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Այս մասին...