Մանրամասներ՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է շատ մանրամասն», - ասել է Ուշակովը։
Ուշակովը նաև հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրների միջև ավանդական արժեքները խթանող ֆիլմերի փոխանակման հնարավորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայում տիրող հակամարտությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Բնականաբար, քննարկվել է նաև ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման անհրաժեշտության հարցը։ Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է որոնել հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծում», - ասել է նախագահի օգնականը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը տեղեկացրել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված մարդասիրական համաձայնությունների ընթացքի մասին և հաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը։ Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն կհասնի իր նպատակներին, որոնք ուղղված են ներկայիս սուր դիմակայությանը հանգեցրած հայտնի արմատական պատճառների վերացմանը, և չի նահանջի այդ խնդիրներից։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ...
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել
Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաս...
Փաշինյանը նոր գրառում է կատարել
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Այս մասին...