Երկու օր քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես փակ կլինեն.
Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը:
Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին:
Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը:
Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին»,-ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Դեպքը բացահայտվեց․ Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկվ...
Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին պահանջում են ներկայանալ ոստիկանություն
Վերջին րոպեներին ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվո...
ՔԿ-ն՝ կնոջը նայելու պատճառով դանակահարության դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել...
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օր...