Ինչպե ՞ս եղավ, որ ընդամենը մի ընկերության է տրվել տոմս վաճառելու իրավունք

«Ցանկացած օրենք, որ բերվում է, ունենում է որոշակի քաղաքական նպատակ, նամանավանդ այսպիսի բարձր հնչեղությամբ օրենքները, օրինակ այս օրենքը, որ քննարկելու ենք ակնհայտ ունի քաղաքական նպատակ»,- այս մասին տրասնսպորտի վճարումների մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: 


«Մարդիկ հպարտանում էին` գազելներ այլևս չկան, ժողովուրդը ուրախ գալիս է, գնում է, վճարում է, երջանիկ է, պատրաստ է 150 դրամ վճարի ուրախ ավտոբուսով երթևեկելու համար, բայց դե ժողովուրդը ուրախ է, երջանիկ է, գնում է ուրախ ավտոբուսի համար վճարում է, էս օրենքի անհրաժեշտությունը որտեղից առաջացավ, տրամաբանական կլիներ, որ զեկուցողը վիճակագրություն բերեր»,- հայտարարել է Խաչատրյանը:


Արթուր Խաչատրյանը անդրադարձել է այն հարցին, արդյոք Երևանում տրանսպորտի գինը թանկացնելուց հետո,  մեր քաղաքացիները դրանից բավարար են. 

«Տրամաբանական կլիներ հասկանալ` ժողովուրդը  գո՞հ է ծառայություններից, եթե կան  անպատասխանատու քաղաքացիներ նրանց պետք է պատժենք, կամ ոչ միայն ժողովուրդն է գոհ այլև եկամուտներն են շատացել քաղաքային ու համայանքային բուջե, և հավելյալ եկամուտներից քաղաքի կյանքը բարելավվել է: Չկա ըտենց բան չի բերվել, և նրանք էլ են հասկանում ինչպես իրենց բոլոր ռեֆորմերը ձախողվել են և հիմա փող ա պետք, մնացել ա քաղաքացին, որ դառնան տուգանքի անսպառ մատերիալ, բերում եք, որ ինչ քաղաքացուն էլի ճզմում եք, բա մի հատ տեսեք հնարավուորթյունները ստեղծել եք թե չէ, քանի անգամ է եղել, որ ավտոբուսում վալիդատորը չի աշխատել, հիմա պետք է ընկնենք ստուգենք եղել է, թե՞ չի եղել, պետք է լինի երկսեռ քննիչ, ոչ մի կին թույլ չի տա, որ իրենց տղամարդ ստուգի»,- ասել է Խաչատրյանը: 



«Ինչպես եղավ, որ հաշվարկադրամարկղային ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող ընդամենը մի ընկերության  է տրվել մոնոպոլ իրավունք տոմս վաճառելու համար»,- խոսքը եզրափակեց Խաչատրյանը: