Թեհրանը երբեք չի հրաժարվի դրանից. իրանցի պաշտոնյա
Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետը նշել է, որ ուրանի հարստացման գործունեությունը, համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT), Թեհրանի անբաժանելի իրավունքն է։ Եվ Իրանը մտադիր է օգտվել այդ իրավունքից։ Նա ընդգծել է, որ ուրանի հարստացումը երբեք չի դադարեցվի։
Հունիսի 29-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ իր գերատեսչության մասնագետները որևէ նշան չեն տեսնում, որ Իրանի միջուկային ծրագիրը ուղղված է միջուկային զենք ստեղծելուն։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Փաշինյանի հետ հեռախոսարույցից հետո Մակրոնը գրառում է կատարել
Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակ...
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները. Պեսկով
Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարու...