Կիևին չօգնող Ռուսաստանի գործընկերներին ԱՄՆ-ում սպասում են 500% մաքսատուրքեր
Ռուսաստանի առևտրային գործընկերներին, որոնք աջակցություն չեն ցուցաբերում Ուկրաինային, սպասում են ԱՄՆ-ի կողմից 500% մաքսատուրքի, այսօր հայտարարել է Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:
«Ինչ է անում այս օրինագիծը։ Եթե դուք ապրանքներ եք գնում Ռուսաստանից և չեք օգնում Ուկրաինային, ապա ձեր արտադրանքի վրա 500 տոկոս մաքսատուրք է դրվում», - ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի ընդունման պլանները։ Գրեհեմը նշել է, որ օրինագիծն առաջին հերթին ուղղված է Հնդկաստանի և Չինաստանի դեմ, որոնք, նրա գնահատմամբ, ռուսական նավթ ներմուծողներ են:
«Իմ օրինագիծն ունի 84 սենատորների հավանությունը, որոնք պաշտպանել են փաստաթուղթը մինչեւ այն քվեարկության դնելը: Նա թույլ կտա նախագահին մաքսատուրքեր սահմանել Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների համար», - ընդգծել է Գրեհեմը։
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը, որը հայտնի է իր հակառուսական հռետորաբանությամբ, ավելի վաղ պատժամիջոցների օրինագիծ էր ներկայացրել, որը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից 500 տոկոսի չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք Ռուսաստանից նավթ, նավթամթերք, բնական գազ եւ ուրան են գնում:
Ավելի ուշ «Բլումբերգ» գործակալությունը հաղորդել էր, որ սենատորները պատրաստ չեն օրինագիծն ընդունել առանց նախագահ Դոնալդ Թրամփի հավանության, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարը Գրեհեմին հայտարարել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համակարգված կիրառման անհրաժեշտության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հա դե սրբազանն է էլի. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է «աչք փակելու» հետևանքը
Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել: Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է: Այդ մասին ասված է վարչապետի ա...
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ...
Վարչապետը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարթակներում գրառումներ է արել, դրանցից մեկում նշել է, որ վետո է դնում իր կողմից...
Դատախազությունը՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է արել, որում ներկայացրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հ...