Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում. ՏԿԵ նախարար
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր՝ Թուրքիա այցի վերաբերյալ մեկնաբանություններին։
«Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության:
ՀԷՑ-ը պետականացվելու է, սիրելի «փորձագետ-փորձանքներ», դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու` ինչպես նախորդ բոլոր դեպքերում:
Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Փաշինյանի հետ հեռախոսարույցից հետո Մակրոնը գրառում է կատարել
Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակ...
Աբբաս Արաղչին զգուշացրել է Թրամփին և Իսրայելին
Իրանի ժողովուրդը գիտի իր արժեքը, գնահատում է իր անկախությունը և երբեք թույլ չի տալիս որևէ մեկին որոշել իր ճակատագիրը։&nb...